
Զուգդիդիի 9-րդ ընտրատեղամասում շտապ օգնության մեքենա է մոբիլիզացված: Միավորված ընդդիմության դիտորդը սրտի կծկումներ է ունեցել:
Շտապ օգնության ժամանելուց հետո բժիշկները որոշում են կայացրել հանձնաժողովի անդամին հոսպիտալացնել:
Ընդդիմության անդամ Թինաթին Բոկուչավան ասել է, որ հոսպիտալացված դիտորդի առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ այս պահին դեռևս չունեն:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի 11 մունիցիպալիտետներում տեղի են ունենում քաղաքապետերի արտահերթ ու սակրեբուլոների միջանկյալ ընտրություններ:
Քաղաքապետ են ընտրում Մառնեուլիում, Զեստափոնում, Ճիաթուրայում, Զուգդիդիում և Խուլոյում: