Զուգդիդիում ցուցարարը տեղափոխվել է կլինիկա

Ակտիվիստների խոսքով՝ Զուգդիդիում ցույցի մասնակիցներից մեկը տեղափոխվել է կլինիկա։ Ցուցարարը վիրավորվել է, երբ ոստիկանությունը փորձել է քաղաքացիներին ուժով հեռացնել Ապրիլի 9-ի հուշահամալիրի տարածքից։ Այս տեղեկությունը հայտնել է Publika լրատվամիջոցը։

Տեղեկության համաձայն` Զուգդիդիում ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ Ապրիլի 9-ի հուշահամալիրին։

Հիշեցնենք. Թբիլիսիում ապրիլի 9-ին տեղի ունեցած ողբերգությունից անցել է 36 տարի: 1989-ի այս օրվա լուսադեմին Թբիլիսիի կենտրոնում խորհրդային զինուժը ցրեց բողոքի ցույցը, 21 մարդ զոհվեց, հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին գազից, որի բաղադրությունը մինչ օրս անհայտ է: