
Ըստ առկա տեղեկությունների՝ Զուգդիդիում տեղի ունեցած հանրահավաքում ձերբակալվել է «Դրոա»-ի («ժամանակն է») անդամ Մարիամ Սիճինավան։
«Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Էլենե Խոշտարիան և Մարիամ Սիճինավան պիրոտեխնիկայով միացել են ցույցին։ Ոստիկանները պահանջել են իրենց հանձնել պիրոտեխնիկան կամ հեռացնել տարածքից. որին ի պատասխան Էլենե Խփշտարիան և Մարիամ Սիճինավան ասել են, որ «չեն ճանաչում ոչ լեգիտիմ խորհրդարանի ընդունած օրենքը»։
Ոստիկանները վերցրել են պիրոտեխնիկան, և բերման ենթարկել Սիճինավային
Առայժմ հայտնի չէ՝ «Դրոա»-ի անդամը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ: