
Զուգդիդիում McDonald’s-ի շենքից Ձմեռ պապիկ են գողացել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին, օրվա երկրորդ կեսին: Ամանորյա աքսեսուարի արժեքը մոտ 60 լարի է։ Կողոպուտը տեսանկարահանել են տեսախցիկները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, դեպքի առնչությամբ ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, 1985 թվականին ծնված Բեսիկ Խարզիանիան: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (կողոպուտ):