
Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Շենգելիան այսօր հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Շենգելիայի խոսքով հրաժարականի պատճառը երկրում ստեղծված իրավիճակն է:
«Ճիշտ արժեքների վրա հիմնված մարդկային հարաբերությունները ինձ համար միշտ եղել և լինելու են ամենակարևորը, բարեխղճությունը անձնական հարաբերություններում, հանրային ծառայությունում կամ քաղաքականության մեջ: Ստեղծված քաղաքական իրավիճակից ելնելով՝ նպատակահարմար եմ համարում թողնել Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը»,- գրել է Շենգելիան:
Շենգելիան քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: