
Զուգդիդիի հեղինակավոր «Leto» հյուրանոցի ռեստորանում ռուսական երգեր հնչեցնելու պատճառով բախում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:
Բախումը տեղի է ունեցել հունվարի 8-ին՝ սուրբ Ծննդյան տոնախմբության ժամանակ: Տարածված տեղեկատվության համաձայն՝ որոշ հյուրեր պահանջել են երգիչներից ռուսական երգեր կատարել: Երբ վերջիններս հրաժարվել են՝ վեճ ու բախում է սկսվել հյուրերի, երգիչների, ինչպես նաև հյուրանոցի աշխատակիցների մասնակցությամբ:
Հարկ է նշել, որ հյուրանոցի ղեկավարությունը չի հաստատում, որ բախման պատճառը եղել են հենց ռուսական երգերը: «Leto»-ի մենեջերը միևնույն ժամանակ հերքել է նաև, որ բախումը տեղի է ունեցել հյուրանոցի տարածքում: