Հարավային Օսիայի դե ֆակտո պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել օկուպացված Ցխինվալիի շրջանում զինված ուժերի գումարտակների զորավարժությունների մեկնարկի մասին:
«Զորավարժությունների ընթացքում մարտական կրակով անցկացվում են տանկային անձնակազմերի, հրետանային ստորաբաժանումների և այլ անձնակազմերի վարժանքներ»,-ասել է փաստացի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 15-ը։
Գվարդիայի հրամանատարի տեղակալ Ռուստամ Ձագոևի խոսքով՝ վարժանքն ուղղված է գիտելիքների, ռազմական հմտությունների խորացմանը և զինծառայողների կարողությունների բարձրացմանը:
Ձմեռային ուսումնական շրջանում նախատեսվում են նաև դաշտային ուղևորություններ դե ֆակտո պաշտպանության նախարարության այլ ստորաբաժանումների հետ:
Զորավարժությունները օկուպացված Ցխինվալիում անցկացվում են գրեթե ամեն շաբաթ: Չորրորդ օկուպացիոն բազան իր հերթին զորավարժություններ է անցկացնում երբեմն ինքնուրույն, երբեմն էլ՝ օսական ստորաբաժանումների հետ:
Հոկտեմբերի 6-ին հաղորդվել էր, որ դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի զորամասերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն նաև Սոխումիում: Անցած ամիս Ցխինվալին չորս անգամ տեղեկություն էր տարածել զորավարժությունների մասին։
Զորավարժություններին ներգրավված են բոլոր զորամասերն ու ծանր տեխնիկա: