Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ զորամասերից մեկում 2005 թվականին ծնված զինծառայող Իուսիփ Նասիբովին մահացած են գտել:
Ըստ հետաքննության վարկածի՝ զինծառայողն իրեն ամրակցված շտաբային զենքով շուրջօրյա հերթապահություն իրականացնելիս է եղել, երբ կրակոցների ձայներ են լսվել: Դեպքից հետո հերթապահության վայրի ստուգման ընթացքում Իուսիփ Նասիբովին մահացած են գտել:
ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում հետաքննություն է սկսվել շարքային զինծառայող Նասիբովի մահվան փաստով Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին մասով, որը նշանակում է ինքնասպանություն։
Ի դեպ, ընտանիքի անդամները չեն հավատում Նասիբովի ինքնասպանության վարկածին: Հունիսի 8-ին, ուշ գիշերը, նրանք հավաքվել են ռազմաբազայի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց հարցերին։