
«Պետք է խոստովանեմ, որ զորակոչիկները մեզ հետ աշխատել չեն ցանկանում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Թեա Ծուլուկիանին։
Նա կարծում է, որ պետք է անել ամեն բան, որպեսզի երիտասարդները շահագրգռված լինեն բանակում ծառայելու համար։
«Սա մեծ խնդիր է և մարտահրավեր, ես պատրաստ եմ այս թեմայով աշխատել մեր գործընկերների և պաշտպանության նոր նախարարի հետ»,- հայտարարել է Ծուլուկիանին: