
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրառում է կատարել Սագարեջոյում տեղի ունեցած դեպքի հետ կապված։
«Զոհվեցին անմեղ մարդիկ և հերոս ոստիկան։ Մեզանից յուրաքանչյուրը իր ընտանիքի անդամների և հարազատների հետ սգում է այս ողբերգությունը։
Ցավակցում եմ մահացածների ընտանիքների անդամներին և հարազատներին. ողջ Վրաստանին։ Մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում և վերադարձ իրենց ընտանիքներ», — գրել է Պապուաշվիլին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին և ողջ Վրաստանին․
«Մահացածների թվում կա մի ոստիկան, ով հերթապահում էր։ Իմ ցավակցությունն եմ հայտնում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին։
Այս դժվարին պահերին ողջ Վրաստանն աղոթում է տուժածների առողջության համար։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում»։