
Վրաստան կատարած այցի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին:
Հիշեցնենք՝ հուլիսի 24-25-ին պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արդեն կայացել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նախատեսվում է նաև ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: