
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) տեղեկատվության համաձայն, երեկ՝ հունվարի 11-ին, Գորիի մունիցիպալիտետում զինվորականին կախված են գտել։ Ըստ ՊՆ-ի՝ մահացածը 1982 թվականին ծնված կապրալ Իրակլի Ափրիամաշվիլին է:
«Նշված զինվորականը գտնվում էր աշխատանքից ազատման գործընթացում։ Նրան հայտնաբերել են Գորիում, իր փաստացի բնակության վայրի մոտ՝ Ախալշենի գյուղի մոտ գտնվող եղևնու անտառում՝ կախված վիճակում», — նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, երեկ՝ հունվարի 11-ին, լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Գորիի մունիցիպլիտետի Ախալշենի գյուղի մոտ գտնվող եղևնու անտառում մահացած տղամարդ է հայտնաբերվել։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով։