
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, նոյեմբերի 14-ին սեփական բնակարանում մահացած են գտել 29-ամյա պայմանագրային զինծառայող Լ.Բ-ին:
Վերջինս ծառայել է Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևմտյան հրամանատարության ռադիոկապի առանձին գումարտակի 2-րդ ռադիոհաղորդիչ խմբում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):