
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մահացել է պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի զինծառայող, կապրալ Զուրաբ Փիսենկոն։
Հայտարարության մեջ կարդում ենք, որ կապրալը վիրավորվել է պարտականությունները կատարելիս, ստացել այրվածքներ, Վրաստանում մատուցված բժշկական ծառայություններից հետո տեղափոխվել է Թուրքիայի մասնագիտացված կլինիկա։
«Չնայած բարձրակարգ բժշկական ծառայությունների մատուցմանը, նրան փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանության նախարարությունը խորը ցավ է հայտնում կապրալ Զուրաբ Փիսենկոյի մահվան կապակցությամբ։
Հիշեցնենք. նախարարությունը զինծառայողի վիրավորման մասին առաջին հայտարարությունը հրապարակել է օգոստոսի 8-ին: