Վրացական McDonald’s-ն այսօր պաշտոնական ներողություն է խնդրել մանկական Happy Meal հավաքածուի գրքույկի համար, որտեղ խոսվում է երգիչ Էլթոն Ջոնի մասին` նշելով նրա միասեռ ամուսնության փաստը։ Սակայն, որոշ ժամանակ անց, McDonald’s-ը չեղյալ հայտարարեց վերոնշյալ հայտարարությունը և նոր հայտարարություն արեց, որտեղ ասված է. «Ժողովրդի ուժը բազմազանության մեջ է»։
Իշխող կուսակցությունը McDonald’s-ին մեղադրել է ԼԳԲՏ քարոզչության համար։
Ընկերության առաջին հայտարարության մեջ նշվում էր, որ բնօրինակ տարբերակը վրացերեն թարգմանելիս և խմբագրելիս կոնտեքստը հաշվի չի առնվել, իսկ բովանդակությունը պատճենվել է ուղղակիորեն և ոչ ճշգրիտ, և այդ կապակցությամբ McDonald’s Georgia-ի ղեկավարությունն ընդունում է սխալը և ներողություն է խնդրում հանրությունից։
Երկրորդ հայտարարության մեջ հակառակ իմաստով տեքստը հետևյալն է.
«Մենք ցանկանում ենք բոլորին կոչ անել ձեռնպահ մնալ հանրությանը մոլորեցնելուց և McDonald’s-ի թիմին որևէ տեսակի քարոզչության համար մեղադրելուց։ Ժողովրդի ուժը բազմազանության մեջ է։ Շատ ցավալի է, երբ քարոզչությունն օգտագործում է մարդկանց սեռը կամ կողմնորոշումը վարկաբեկելու, կոնտեքստը խեղաթյուրելու կամ ճնշելու համար: Ներեցեք նախորդ գրառման անճշտության համար»։
Ըստ իշխող կուսակցության` McDonald’s-ը ԼԳԲՏ քարոզչությամբ է զբաղված