Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դիմել է ցուցարարներին՝ նշելով, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի հետկանչն առաջին հաղթանակն է։
«Երեկ մենք կանգնեցինք այստեղ ու ոչ ասացինք ռուսական օրենքին։ Եվ այսօր իշխանությունը ստիպված եղավ հրաժարվել այս օրենքից։ Սա ձեր առաջին հաղթանակն է: Շնորհակալություն սրա համար»,- գիշերը դիմելով խորհրդարանի մոտ հավաքվածներին՝ ասել է Լոմջարիան։
Նախկին օմբուդսմենը նաև պահանջներ է հնչեցրել իշխանություններին, այդ թվում՝ ազատ արձակել վերջին օրերին ձերբակալված ցուցարարներին։
«Ցույցի խաղաղ մասնակից մեր 133 համաքաղաքացիների նկատմամբ ոչ լեգիտիմ ուժ կիրառեցին և բերման ենթարկեցին։
Երկրորդ պահանջը՝ անհապաղ քվեարկել ռուսական օրենքը չեղարկելու օգտին: Ռուսական այս օրենքը երբեք չպետք է լինի Վրաստանի խորհրդարանում»,- ասել է նա։
Լոմջարիան հավելել է՝ «Ժողովրդի ուժն» անվանափոխել «ժողովրդի ամոթի»․ ժողովրդի իշխանությունն այստեղ է»։
Հիշեցնենք՝ «օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթը Վրաստանի խորհրդարան է բերել իշխող Վրացական երազանքից հեռացած, հակարևմտյան «Ժողովրդի ուժը» շարժումը։