
Ապրիլի 7-9-ը Թբիլիսիում «Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և բարեփոխման օրակարգ» ծրագրի շրջանակներում անց է կացվում «Առողջապահական համակարգի բարեփոխումներ, բժշկական ապահովագրություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:
Աշխատաժողովին խոսքով հանդես են գալիս Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորներ, առողջապահության նախարարության ծրագրերի մշակման մասնագետներ, ինչպես նաև առողջապահության ոլորտի փորձագետներ: