Ժողովրդավար երկրում բռնությանն ու անպատժելիությանը տեղ չկա. Անիտա Հիփեր

«Վրաստանի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա դաժան հարձակմանը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների մասնակցության մասին հաղորդագրությունները ցնցող են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերը։

Նրա խոսքով` ոչ մի ժողովրդավար երկրում բռնությանն ու անպատժելիությանը տեղ չկա, առավել ևս մի երկրում, որը ԵՄ անդամակցության թեկնածու է։

Հիշեցնենք, որ երեկ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակման էր ենթարկվել «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։

Գախարիան քթի կոտրվածք և ուղեղի ցնցում էր ստացել։

Բաթումիում հարձակվել են Գախարիայի վրա