
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ժնևյան բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Կարասինի հայտարարությունը տարածել է RIA գործակալությունը:
«Մենք չունենք այլընտրանք` սա միակ ձևաչափն է, որտեղ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները հանդիպում են միմյանց: Չկա այլ ձևաչափ: Կամ Ժնևում հանդիպումներն են, կամ զինված ուժերի քանակի աճ և պատերազմ: Սա կոպիտ եմ ասում, սակայն Ժնևյան քննարկումները լավագույն միջոցն են Հարավային Կովկասում նևրոզի և նեգատիվի դեմ»,- հայտարարել է Կարասինը:
Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մասին Ժնևյան միջազգային քննարկումները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: