
Ժնևում մեկնարկում է բանակցությունների 48-րդ փուլը:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդի խոսքով, վրացական պատվիրակությունը հանդիպման ընթացքում շեշտը կդնի օկուպացիոն ռեժիմի կողմից կայացրած որոշումների վրա:
Վրաստանի պատվիրակությունը կխոսի Էնգուրիի կամուրջը փակելու, շփման գծին մոտ գտնվող գյուղերի իրավիճակի մասին:
Բանակցությունների ժնևյան ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո։