Հունիսի 8-ին Ժնևի բանակցությունների համանախագահները կժամանեն Ցխինվալի՝ դե ֆակտո իշխանությունների հետ հաջորդ բանակցությունների օրակարգը համաձայնեցնելու համար: Այս մասին հայտնում է հետկոնֆլիկտային հարցերում դե ֆակտո նախագահի ներկայացուցիչ Մուրատ Ջիոևը:
«Ցխինվալիում համանախագահները կհանդիպեն Ժնևի բանակցություններում Հարավային Օսիայի պատվիրակության անդամներին: Քննարկումների հաջորդ փուլը նախատեսված է հունիսի 29-30-ը», — ասել է Ջիոևը:
Դե ֆակտո հանրապետության (Հվ.Օսիայի) պատվիրակությունը պահանջում է վերցնել Չորչանա-Ծնելիսի հատվածում վրացական ոստիկանության անցակետը և ստորագրել վրացական իշխանությունների կողմից ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Վրաստանի կառավարությունը համաձայն է նման պայմանագիր ստորագրել, սակայն միայն Ռուսաստանի հետ:
Ժնևի բանակցություններին վրացական պատվիրակության ներկայացուցիչները կբարձրացնեն Ցխինվալիում բանտարկված Վրաստանի քաղաքացիների ազատման հարցը:
Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումներն ընթանում են 2008-ի հոկտեմբերից՝ օգոստոսի դեպքերից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս պահին սա երկխոսության միակ հարթակն է, որում ներգրավված են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, դե ֆակտո Հարավային Օսիայի և Աբխազիայի ներկայացուցիչները: Միջնորդները համանախագահներն են՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից և ԵՄ-ից: