
«Բելառուսն ու Ուկրաինան կծաղկեն, եթե Ռուսաստանի հետ դառնան միասնական պետություն»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ իր տելեգրամ-ալիքում:
Ժիրինովսկին գրել է, որ նախագահ Լուկաշենկոն կարող է պատմական քայլ կատարել և Ռուսաստանի հետ միացնել Բելառուսին: Ժիրինովսկին ասում է, որ մարդկանց պետք է տրվի ազատ տեղաշարժի հնարավորություն և միասնական ռուբլի, որն ավելի ուժեղ կլինի, քան եվրոն:
«Լիբերալ դեմոկրատների» առաջնորդը գրում է, որ դա վերաբերում է Ուկրաինային ևս, քանի որ «պատմականորեն Ռուսաստանը կազմված էր Վելիկորոսիայից և Մալորոսիայից»: