
Ժինվալիի ջրամբարում գտել են մահացած վարորդի դին: Ինչպես հաղորդում է Interpressnews լրատվականը, նախքան մարմնի դուրս բերումը, ջրի տակ լրացուցիչ աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել, որոնցում ներգրավված են փրկարարական 5 խումբ: Ասվում է, որ փրկարարական աշխատանքների իրականացումը բավական բարդ է, քանի որ ջրամբարի խորությունը հասնում է մի քանի տասնյակ մետրի, տարածությունը մեծ է ու վատ տեսանելիությամբ:
Երեկ բեռնատարն ընկել էր Ժինվալիի ջրամբարը, վարորդին չէր հաջողվել փրկվել: Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթանիեթիի ոստիկանության բաժինը հետաքննություն է սկսել: