Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը

Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։

Ժամը 8։00-ի դրությամբ բացվել են ընտրատեղամասերը, և սկսվել է  քվեարկության գործընթացը։

Ընտրատեղամաս այցելելիս ձայն տվողը պետք է ունենա ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 508 հազար 294 քաղաքացի։