
Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 30,98 տոկոս: Այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն:
ԿԸՀ-ի տվյալներով, ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Ամբրոլաուրիի ընտրատարածքում, ամենացածրը՝ Մառնեուլիում:
«Ժամը 15:00-ի դրությամբ ընտրություն է կատարել 1 085 730 քաղաքացի: 2013թ Նախագահական ընտրությունների ժամանակ ժամը 15:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել էր 32,1 տոկոսը: