Ժամը 12-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 15.95%: ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեն նշել է, որ ամենաբարձր ակտիվությունը նկատվում է Ամբրոլաուրիի շրջանում (24.7%), ամենացածրը՝ Կազբեգիում (12%):
«2013 թվականի նախագահական ընտրություններին ժամը 12-ի դրությամբ ակտիվությունը կազմում էր 17.15%»,- հայտարարել է Միքելաձեն:
Միքելաձեն խոսել է նաև ընտրախախտումների մասին: «#74 ընտրատեղամասում ոչ իրավասու անձ է ողել: Խախտման մասին հաղորդագրություն է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Կար տեղեկություն, որ Գորիում 4 ընտրատեղամաս փակ է, սակայն ԿԸՀ-ն պարզել է, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Միքելաձեն: