Ժամը 12-ի տվյալներով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը 17,18 տոկոս է։
Համեմատության համար նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում ժամը 12-ին մասնակցությունը կազմել է 17,72 տոկոս։
ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ ամենաբարձր մասնակցությունը Ցագերիում է` 24.9 տոկոս, ամենացածրը՝ Դուշեթիում՝ 6,4 տոկոս։
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այստեղ ընտրողների մասնակցության ակտիվությունը 7,4 տոկոս է։ Ժամը 12-ին ամենաբարձր ակտիվությունը Թբիլիսիում՝ 17,7% դիտվում է Գլդանիում, ամենացածրը՝ 14,8% Իսանիում։
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում անցկացվում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր