Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, շատ կարևոր է՝ օգտագործել մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածը ԵՄ 12 առաջնահերթությունների հարցում հնարավորինս մեծ առաջընթացի հասնելու համար:
ԵՄ դեսպանը նշել է՝ Եվրահանձնաժողովը ներկայումս աշխատում է զեկույցի պատրաստման վրա, որը կհրապարակվի հոկտեմբերին։
«Քաղաքական ամենաբարձր մակարդակով ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները՝ նախագահներն ու վարչապետները, կհանդիպեն տարեվերջին՝ որոշելու, թե հետագա ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումի առնչությամբ»,- ասել է Հերչինսկին:
Նրա խոսքով, իր անձնական կարծիքն այն է, որ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ։