Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի կարծիքով` ժամանակն է, որ Վրաստանի կառավարությունը լծվի գործի` արդարանալու փորձերի փոխարեն։
Այս հորդորը Եվրապատգամավորը գրել է իր թվիթերյան էջում` արձագանքելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Այսօր Եվրախորհրդարանի իր ելույթում Միշելն ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն ժամանակ, երբ վերջինս կկատարի Եվրահանձնաժողովի պայմանները։
«Եվրամիության ուղերձը պարզ է։ Հիմա ժամանակն է, որ Վրաստանի կառավարությունը` թույլ արդարացումների փոխարեն, սկսի կատարել պայմանները»,- գրում է Լեքսմանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում տեղի է ունեցել հանդիպում խորհրդարանական ընդդիմության մի մասի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է Վրաստանի համար Եվրամիության տրամադրած 12 կետից բաղկացած առաջարկությունների իրականացման ծրագիրը։