Ժամանակակից ավտոբուսներ՝ Մառնեուլիում

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետին 4 նոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխան ավտոբուս է հատկացվել:

Մառնեուլիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ավտոբուսներն այսօրվանից սկսել են սպասարկել ուղևորներին:

«ԵՎՐՈ 5» ստանդարտներով հագեցած Isuzu ընկերության 8 մետրանոց ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ի դեպ, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մի շարք մարզերի ընդհանուր առմամբ Isuzu մակնիշի 8 մետրանոց 51 նոր ավտոբուս է հատկացվել: