«Ցավոք, սա բավարար չէ։ Զգուշություն դրսևորելով՝ մենք կորցնում ենք Վրաստանը»,— X սոցցանցում գրել է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միխկելսոնը` արձագանքելով սկանդինավյան երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային երկրների արտաքին գործերի նախարարները երեկ հայտարարություն են տարածել, որով նրանք միացել են ընտրությունների հետաքննության կոչերին։
«Վերջին տարիների ընթացքում մենք աճող մտահոգությամբ հետևում ենք Վրաստանի քաղաքական կուրսին։ Վրաստանի կառավարության վարած քաղաքականությունը և ընդունված օրենքներն օրեցօր շեղվում են եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նպատակների համապատասխան ուղուց։ Օրենքի գերակայության պաշտպանությունը և ժողովրդավարական ընտրություններն էական նշանակություն ունեն Վրաստանի՝ ԵՄ ինտեգրման առաջընթացի համար»— ասված է միասնական հայտարարության մեջ։