
Զեստաֆոնիում բեռնատար գնացքի վագոն է այրվել, ինչի հետևանքով մահացել է միջին տարիքի տղամարդ: Գնացքը շարժվում էր Փոթի-Թբիլիսի ուղղությամբ:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեկ վագոնն ամբողջովին այրվել է: Հրդեհն այս պահի դրությամբ տեղայնացված է: Տեղում աշխատում է 3 հրշեջ-փրկարար բրիգադ:
Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 188-րդ հոդվածի 3-րդ կետով: