
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ է կանչել։
«Կամավորներին թույլ չտալու և պատժամիջոցների հետ կապված դիրքորոշման պատճառով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ մոտ 60 հոգուց բաղկացած կամավորներիի խումբ պատրաստվում էր մեկնել Ուկրաինա՝ կամավոր ռազմական և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Վրաստանից բացի, Ուկրաինայի դեսպանին հետ են կանչել նաև Ղրղզստանից։
Նշենք, որ երկրների միջև անհամաձայնության ժամանակ դեսպանին, այսինքն առաջին դիվանագետի հետկանչը բողոքի ամենախիստ մեխանիզմներից մեկն է: