
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Վրաստանի կառավարությանը և կոչ արել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են ուկրաինացիներին պատերազմում։
«Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ, ողջախոհ մարդկանց: Հավանաբար, բոլորն են տեսնում Միխեիլ Սաակաշվիլիի ներկայիս առողջական վիճակը։ Համապատասխանաբար, ես խնդրում եմ Վրաստանի ժողովրդին, Վրաստանի կառավարությանը՝ այժմ պետք է ներողամտություն ցուցաբերել, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին:
…Խնդրում եմ որոշում կայացրեք և փրկեք Սաակաշվիլիի կյանքը՝ նրան տեղափոխելով Ուկրաինայի ցանկացած կլինիկա, եվրոպական մեկ այլ երկիր կամ ԱՄՆ»,- ասել է Զելենսկին։