
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Միխեիլ Կղափլանիշվիլիին (Կապլանի) հետմահու պարգևատրել է «Արիության» երրորդ աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ցուցաբերած անձնվիրության համար։
Ուկրաինայում կռվող վրացի կամավորներն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել են շքանշանի լուսնկարը և Ուկրաինայի նախագահի ստորագրած վկայականը։ Նշվում է, որ հետմահու պարգևը Միխեիլ Կղափլանիշվիլիի մորը կհանձնի Վրաստանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը։