Զելենսկին համերաշխության համար շնորհակալ է Զուրաբիշվիլին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության համար։

«Շնորհակալություն ձեր ուղերձի և համերաշխության համար։ Մենք գնահատում ենք Վրաստանի աջակցությունը և հույս ունենք, որ երկու ժողովուրդներն էլ կունենան խաղաղ և բարգավաճ ապագա»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին:

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից անցել է 1000 օր։ Օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահը տեսաուղերձ է հրապարակել:

«Ձեր քաջությունը պաշտպանում է ոչ միայն ձեր անկախությունը, այլև Եվրոպայի ընդհանուր արժեքները ռուսական ագրեսիայից»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, Կիև-Թբիլիսի դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել են 2022 թվականի մարտին՝  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանից հետ կանչեց դեսպան Իգոր Դոլգովին։

Օրերս Զելենսկին Բուդապեշտում Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի ընթացքում ԶԼՄ-ներին ասել էր՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։ Զելենսկին ասել էր՝ ինքը չի շփվել գագաթնաժողովին մասնակցող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։