
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Վախթանգ Կիկաբիձե՝ ընկեր, որ միշտ մեր կողքին էր։ Մեծ ժողովրդի մեծ մարդ: Օրինակելի, լեգենդար մարդ բոլորի համար։
Արվեստի գործչի հիշատակը թող վառ մնա, ցավակցում եմ նրա մտերիմներին», — գրել է Զելենսկին։