
Հակերական ֆորումում հրապարակվել է մոտ 5 մլն Վրաստանի քաղաքացու, այդ թվում՝ մահացածների անձնական տվյալներ: Այս մասին գրում է ZDNet-ը:
Խոսքը վերաբերում է այն տվյալներին, ինչպիսիք են անուն և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, ID համարը և հեռախոսահամարը:
Փաստը Under the Breach տվյալների բազայի մոնիթորինգի և կանխարգելման ծառայությունն է հայտնաբերել և տեղեկացրել ZDNet-ին:
Հակերական ֆորումի անդամի հայտարարությամբ, անձնական տվյալները Վրաստանի ԿԸՀ-ի կայքէջից են վերցված:
Փաստին անդրադարձել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ վերոնշյալ տվյալները նրանց չեն պատկանում:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրում է նյութերը: