Զբոսաշրջության շնորհիվ Վրաստանի եկամուտն աճում է ռեկորդային բարձր մակարդակով, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:
Դավիթաշվիլիի խոսքով, ամբողջ երկրում ակտիվորեն ընթանում են զբոսաշրջային ենթակառուցվածքների, բալնեոլոգիական հանգստավայրերի, ճոպանուղու, մրցունակ ծառայությունների և նոր գրավիչ ուղղությունների զարգացումը։
Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է՝ անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը 7,6 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 182.5 տոկոս։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, 2022 թվականին Վրաստան է այցելել 5,5 միլիոն միջազգային ճանապարհորդ։
Նախարարի խոսքով, այս տարվա տվյալները հիմնավոր ակնկալիք են ստեղծում, որ Վրաստանը մինչև տարեվերջ կհյուրընկալի 6,6 միլիոն միջազգային զբոսաշրջիկների: