
Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես Գախարիան նշել է ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ:
«Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է 9 ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին», — ասել է Գախարիան: