Վրացական զբոսաշրջության ոլորտում կարևորագույն միջոցառումը՝ Welcome to Georgia զբոսաշրջության ութերորդ ազգային մրցանակաբաշխությունը, տեղի կունենա փետրվարի 28-ին։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։
Ըստ հաղորդագրության՝ մրցանակաբաշխության ժամանակ 23 տարբեր անվանակարգերում զբոսաշրջության ոլորտի ավելի քան 350 ներկայացուցիչներից կընտրվեն հաղթողները։
Նշենք, որ Welcome to Georgia զբոսաշրջության ազգային մրցանակաբաշխությունը լայնածավալ նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից։ Սա մրցանակ է՝ ընդգծելու նպատակով վրացական զբոսաշրջության ձեռքբերումները։
Մրցանակաբաշխությանը ներկա կլինեն զբոսաշրջային գործակալությունների, լավագույն հյուրանոցների, միջոցառումների և փառատոների ներկայացուցիչներ, ռեստորանների և սրճարանների սեփականատերեր, գինեգործական ընկերությունների, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լուսանկարիչներ և այլք։