Վրաստանի քաղաքացին Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին մեղադրում է խարդախության համար: Բնակարանի տերն ասել է, որ բնակարանը վարձակալության է տվել մարդկանց, որոնք Վրաստան են եկել որպես զբոսաշրջիկներ, բայց նրանք այդտեղ գրանցվել են գաղտնի, առանց թույլտվության, հայտնում է «Մթավարի արխին»:
Տուժողի ընտանիքի տվյալներով՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները Վրաստանում բնակվելու իրավունք են ստացել անօրինական գրանցման միջոցով։
Սեփականատերերն այժմ չեն կարողանում օտարերկրյա քաղաքացիներին վտարել իրենց բնակարանից: Նրանք արդեն դիմել են ոստիկանություն և արդարադատության նախարարություն։
«Նշված փաստի վերաբերյալ հայտարարություն գրեցինք, բայց երբ մատնանշեցինք, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, ոստիկանությունն օրենքի այդ խախտումը չի արձանագրել»,- ասել է բնակարանի սեփականատեր Նաթիա Կվարացխելիան։
Բելառուս և ռուս «զբոսաշրջիկները» լրատվամիջոցներին մեկնաբանություններ չեն տվել և լրագրողներին ուղղորդել են փաստաբանների մոտ։
Բնակարանի տերն ասել է նաև, որ ապօրինի բնակիչներից սպառնալից հաղորդագրություններ է ստացել: