Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, գնահատելով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) հրապարակած հետազոտությունը, ըստ որի՝ նախորդ տարիների համեմատ Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճել է, դրական է գնահատել զբոսաշրջիկների ավելացումը:
«Մենք զբոսաշրջիկներին ազգային պատկանելությամբ չենք ընտրում»,- հավելել է Մդինարաձեն:
Մդինարաձեի խոսքով, նմանօրինակ հայտարարություն անողները շատ են ուզում, որ զբոսաշրջությունը ձախողվի, տնտեսությունն էլ` հետը:
«ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ մեր հստակ դիրքորոշումն է՝ Վրաստանը երբեք չի դառնա այն սև խոռոչը, որի մասին խոսում էին իմ գործընկերները՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները, ուկրաինական իշխանություններից մի քանիսը։ Ոչ ոք չպետք է վիրավորի Վրաստանին, թե մի օր «սև խոռոչ» է դառնալու կամ դարձել է»,- ասել է Մդինարաձեն։
Ի դեպ, TI-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։