
Զբոսաշրջիկները Թբիլիսիում հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում կկարողանան վճարել արտասահմանյան բանկային քարտերով: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Մայա Բիթաձեն:
«Միասնական վճարային համակարգը շատ կարևոր է: Պատրաստվում ենք այս համակարգում ներառել նաև օտարերկրյա բանկերին: Օրինակ՝ «Դոյչե բանկը»: Դրանով զբոսաշրջիկների համար հանրային տրանսպորտն առավել հասանելի կդառնա: Փաստ է, որ եթե չանենք սա, չենք կարող տրանսպորտի ծառայությունը բարելավել ու խցանումների քանակը պակասեցնել»,- հայտարարել է Բիթաձեն: