Անգլիացի զբոսաշրջիկ Ռոուան Քեմփբելը, ով հեծանվով ճանապարհորդում է Սինգապուրից Մեծ Բրիտանիա, կանգ էր առել Թբիլիսում. այստեղ, սակայն, գողացել էին նրա հեծանիվը:
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունը հետաքննություն էր սկսել, իսկ սոցիալական ցանցերում մեծ արձագանք էր առաջացել:
Ռոուան Քեմփբելն ասում էր, որ հեծանիվը գողացել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Hostel-ներից մեկի բակից:
«Ես ավելի քան մեկ տարի է, ինչ ճանապարհորդում եմ, 11 երկիր եմ անցել՝ 7500 կմ և ուզում եմ շարունակել իմ ճանապարհորդությունը»,-ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված խմբում գրել էր զբոսաշրջիկը:
Արդեն երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել և հաղորդել, որ հետաքննության արդյունքում զբոսաշրջիկի հեծանիվը հայտնաբերվել և վերադարձվել է իրեն: