
Զազա Սարալիձեն հայտարարել է, թե իր համար խնդիր չի, որ Ամանորի տոնածառը տեղադրվի խորհրդարանի հարակից տարածքում, որտեղ արդեն շաբաթներ շարունակ ցույց է անում և պահանջում պատասխանատվության ենթարկել իր որդուն սպանողներին:
«Ինձ չի խանգարում և չեմ պատրաստվում խանգարել: Ընդհակառակը, լավ կլինի, որ այստեղ լինի, երեխաններ կգան, կփորձենք ներգրավվել այս գործընթացին, որ երեխաներին ուրախացնենք»,- հայտարարել է Սարալիձեն:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ հնարավոր է տոնածառն այս տարի այլ վայրում տեղադրվի: