
Երեկ՝ ապրիլի 20-ին, Սուրբ Զատկի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ձերբակալված երկու անձինք շարունակում են մնալ մեկուսարանում։
Սուրբ Զատկի գիշերը՝ եվրոպամետ ցույցերի 144-րդ օրը, Ռուսթավելիի պողոտայում ոստիկանները ձերբակալել են ցուցարարներ Միխեիլ Սամխարաձեին և Գիորգի Օրթոիձեին։
Ապրիլի 21-ի առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի կենտրոնից հայտնել են, որ նրանք վարչական բերման են ենթարկվել։ Դեռ հայտնի չէ, թե երբ կնշանակվի դատավարությունը։
Եթե ձերբակալությունից հետո 48 ժամվա ընթացքում դատական նիստ չնշանակվի, նրանք ազատ կարձակվեն մինչև դատական նիստը։ Դատավորը, սակայն, դեռ կարող է վարչական կալանք կիրառել: Ազատազրկման ժամկետը կախված է վարչական գործի հոդվածից։ ՆԳՆ-ն դեռ չի հստակեցրել, թե որ հոդված(ներ)ի խախտման համար են մեղադրվում ձերբակալվածները։
Միխեիլ Սամխարաձեի փաստաբան Մարիամ Մաղրաձեն ասել է, որ Սամխարաձեին կալանավայր տեղափոխելուց հետո տեղեկացել է, որ Սամխարաձեին մեղադրանք է առաջադրվել ոստիկանությանը չհնազանդվելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում։