
Զատիկի գիշերը խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված ցուցարարը (Գիորգի Օրթոիձե) դատապարտվել է 5-օրյա վարչական կալանքի։ Այս տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Օրթոիձեի կինը՝ Նաթիա Բուկիան։
Հիշեցնենք, ապրիլի 20-ին` Զատիկի օրը, եվրոպամետ բողոքի ցույցերի 144-րդ օրն էր։ Այդ օրը ցուցարարները կրկին հավաքվել էին խորհրդարանի դիմաց։
Նրանցից երեքը՝ Գիորգի Օրթոիձեն, Միխեիլ Սամխարաձեն և Լաշա Դգեբուաձեն վարչական կարգով ձերբակալվել են ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։
Ավելին կարդացեք ստորև`