
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի հետ:
Երկկողմ հանդիպման ընթացքում պետնախարարը ներկայացրել է Վրաստանի քաղաքացիական ինտեգրման քաղաքականությունն ու առաջնահերթությունները: Շեշտը դրվել է այն նախագծերի և միջոցառումների վրա, որ իրականանում են այս քաղաքականության շրջանակներում:
Ցիխելաշվիլին նշել է, որ ազգային փոքրամասնությունների՝ հանրային տարբեր ոլորտներում ներգրավվածության տեսանկյունից դրական առաջխաղացումներ կան Վրաստանում: Նշվել է նաև, որ էթնիկ փորամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների մի մասն արդեն ոչ միայն լավ է տիրապետում պետական լեզվին, այլև տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների է հասել:
Զարեհ Սինանյանն իր կողմից նշել է, որ դարերի ընթացքում Վրաստանում շատ բարեկամական հարաբերություններ ունեն տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: