The Hill ամերիկյան հրատարակությունը հրապարակել է հետազոտող Բրոք Բիրմանի հոդվածը՝ «Վրաստանին ազատ առևտրի համաձայնագիր տալ» վերնագրով։ Այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողը։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա ինչպես Վրաստանի ժողովրդավարական զարգացման, այնպես էլ Միացյալ նահանգների երկարաժամկետ ռազմավարական շահերի համար։
Բիրմանն ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման առավելությունները և մեջբերել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ զրույցը։
«Վերջերս շփվեցի Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով ինձ ասաց, որ ներուժը բավականին մեծ է։
Արտգործնախարարն ասել է. «Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիրն ակնթարթորեն կուժեղացնի ԱՄՆ-ի ուժը Վրաստանի սահմաններից դուրս, կկանխի լարվածության աճը Հարավային Կովկասում և կբարձրացնի տնտեսական կայունությունը, բարգավաճումը և երկկողմ առևտուրը: Պատմությունն ապացուցել է փոխշահավետ առևտրի արդյունավետությունը, և մենք վստահ ենք, որ ԱՄՆ-Վրաստան ազատ առևտրի համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա երկու երկրների վրա»,- գրել է Բերմանը։